ՈՒկրաինայի «Նավթոգազ» ընկերությունը փոխարինող է գտել ռուսական «Գազպրոմ» էներգետիկ ընկերությանը՝ ՈՒկրաինան գազային պայմանագիր է կնքել նորվեգական Statoil-ի հետ: Նորվեգացիներն այս պայմանագրով կկարողանան տարեկան 5,5 մլրդ խմ գազ ապահովել ՈՒկրաինայի համար: Գազի գներն ու ծավալները չեն հրապարակվում: Կիևը հոկտեմբերի սկզբից գազ է ստանում Նորվեգիայից, որը թույլ կտա նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից:
ՈՒկրաինան տարեկան 50 մլրդ խմ գազ է օգտագործում, նորվեգացիները կկարողանան ապահովել պահանջարկի 10%-ը: